2021 թվականի առաջին կիսամյակում ավելացել է գործազուրկների թիվը` անցած տարվա նույն ժամանակահատվածի հետհամեմատ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այսպես, հունվարից հունիս ամիսներին գրանցված գործազուրկների միջին ամսական թիվը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,6 տոկոսով։

«Փաստացի, խոսքը 62 322 անձնանց մասին է, որոնք մնացել են առանց աշխատանքի»,-պարզաբանեց նախարարը։