Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան։

Նա հիշեցրել է, որ Վրաստանը հունիսին նպաստել է գերեվարված 15 հայ զինվորների ազատ արձակմանը, ինչպես նաեւ Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։ 

«Այդ գործընթացն ավելի բարձր մակարդակով շարունակելու համար մենք առաջարկում ենք մեր եղբայրական պետություններին՝ ադրբեջանցի եւ հայ եղբայրներին,  բանակցություններ սկսել Թբիլիսիում, որը կարող է մշտական հարթակ դառնալ»,-հավելել է Վրաստանի վարչապետը։