Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Թաիրով գյուղում բնակարանային գողություն էր եղել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 51-ամյա մի տղամարդ սեպտեմբերի 9-ի լուսադեմին մտել էր գյուղի Մայրաքաղաքային փողոցի տներից մեկն ու գողացել տանտիրուհու պայուսակը։ Քրեական հետախույզները սեպտեմբերի 24-ին կասկածվողին ներկայացրին բաժին, որտեղ պարզվեց, որ գողությունից հետո տղամարդը, փողը վերցնելով, պայուսակը նետել էր տուժողի տան հարակից տարածքը։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։