Ես այս պահին չեմ կարող խոսել, կներեք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

Նրան լրագրողները հարցրին իշխանության կողմից վարվող արտաքին, ռազմական քաղաքականությունների մասին, նաեւ այն մասին, թե ինչու իշխանության կազմակերպած միջոցառումներին չի մասնակցում, լրագրողների հետ չի շփվում:

«Ես իսկապես հիմա ցանկություն չունեմ խոսելու: Մի այլ օր, այլ իրավիճակում ձեր հարցերը կտաք, բոլոր հարցերին կպատասխանեմ: Ավագանու նիստերից հետո միշտ կարող եք համենալ, կշփվենք»,-ասաց նա: