Թեհրանի ԻՀՊԿ հետազոտական ​​կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել: 

Sepah News-ի փոխանցմամբ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամներ՝ Սեյեդ Մորթեզա Քարիմին և Հոսեյն Աբեդին, մահացել են նախորդ գիշեր ԻՀՊԿ հետազոտական ​​կենտրոններից մեկի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով:

Միջադեպի հետեւանքով վիրավորվել է երեք աշխատակից: