ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին։