Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանին Աֆղանստանը ներկայացուցիչ չի ունենա այն ​​բանից հետո, երբ թալիբների կողմից պաշտոնանկ արված կառավարության դեսպանը, որը պետք է ելույթ ունենար երկուշաբթի, չեղարկել է իր ելույթը, հաղորդել է Reuters-ը:

Այս ամենը տեղի է ունենում անցյալ ամիս «Թալիբան»-ի կողմից իշխանությունը զավթելու եւ ՄԱԿ-ում տեղի համար Աֆղանստանի հավակնությունների ֆոնին:

Թալիբանի արտգործնախարար Ամիր Խան Մութակին անցյալ շաբաթ խնդրել է ելույթ ունենալ ՄԱԿ-ում երկրների առաջնորդների առաջ եւ Դոհայում թալիբների ներկայացուցիչ Սուհեյլ Շահինին նշանակել է ՄԱԿ-ում Աֆղանստանի դեսպան:

Գուլամ Իսակզայը, ով ներկայումս ՄԱԿ-ում ներկայացնում է թալիբների կողմից տապալված Աֆղանստանի կառավարությունը, նույնպես խնդրել է երկարաձգել իր հավատարմագրումը: Դիվանագետները հայտնել են, որ նա պետք է ելույթ ունենար երկուշաբթի՝ ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման վերջին օրը: