ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։ Այս մասին ասվում է դեսապանատան ֆեյսբուքի էջում։

«Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս նրան, որպեսզի Հայաստանի բնակչությունը որքան հնարավոր է շուտ հաղթահարի սթրեսը, որն առաջացրել է պատերազմը, իրեն անվտանգ զգա եւ վստահ լինի վաղվա օրվա համար։ Որպես դաշնակիցներ մենք միշտ պատրաստ ենք աջակցել եւ անում ենք դա։

Ձեռնարկվում են ակտիվ ջանքեր եւ գործնական քայլեր՝ պահպանելու տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հաղթահարելու մասշտաբային բախումների հետեւանքները, վերականգնելու ենթակառուցվածքները, վերադարձնելու փախստականներին եւ վերջնական լուծելու հայ գերիների ազատ արձակման հարցը։

Ռուսաստանը շարունակում է միջորդական ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ գտնելու ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։