Խաղաղօվկիանոսյան կղզիական Վանուատու պետությունը ցանկանում է, որ Միջազգային դատարանը դիտարկի ներկա ու ապագա բնակիչների իրավունքները կլիմայի փոփոխությունից պաշտպանության հարցում:

Վանուատուի վարչապետ Բոբ Լաֆմանը կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ ակտիվացնել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի ջանքերն ու նախազգուշացնել, որ դրա հետեւանքներն «էլ ավելի են դուրս մնում առանձին ազգային պետությունների վերահսկողությունից»:

«Մեր եւ հատկապես մյուս փոքր կղզիական զարգացող պետությունների ամենամեծ զպառնալիքները կրում են գլոբալ բնույթ. նախ կլիմայի փոփոխությունը, մեր օվկիանոսների կառավարումն ու, իհարկե, Covid-19 համավարակը»,-ասել է Լաֆմանը: «Հետեւաբար, մեր որոծումները նույնպես պետք է գլոբալ լինեն»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Վանուատու կղզիների շղթայում բնակվում է շուրջ 250 000 մարդ:

Վանուատուի կառավարությունը պատրաստվում է դիմել Միջազգային դատարան ներկա ու ապագա բնակիչների իրավունքները կլիմայի փոփոխությունից պաշտպանության հարցում դիտարկելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Բազմակողմանի մեխանիզմների շրջանակում խողելի զարգացող երկրների գործողությունների եւ սատարման ընթացիկ մակարդակն անբավարար է»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Վանուատուի կողմից քայլը ձեռնարկվել է Շոտլանդիայում նոյեմբերին կայանալիք կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախաշեմին: