«Գազպրոմ»-ը եւ Հունգարիան գազի մատակարարման պայմանագիր են կնքել մինչեւ 2036 թվականի վերջը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բուդապեշտում:

Դրան մասնակցել են «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան եւ Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն:

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կիեւին զարմացրել եւ հիասթափեցրել է Ուկրաինան շրջանցող գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու Հունգարիայի որոշումը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի դերը դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում աճում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտի ֆոնին: