Համացանցում տարածվում են հաղորդագրությունները գերմանամկան մասին, որը առեւտուր է անում կրիպտոարժույթներով՝ սկսած հունիսից: Վերջերս այդ ցուցանիշներին կարողացել են նախանձել Ուորեն Բաֆեթն ու S&P 500-ը: Գերմանամկան անունը պարոք Գոքս է եւ նա աշխատում է, հնարավոր է, գոյություն ունեցող կրծողների ամենաբարձր տեխնոլոգիական վանդակում, գրում է HighTech-ը:

Ամեն ինչ պարզ է. քանի դեռ պարոն Գոքսը վազում է անվի ներսում, նա ընտրում է տասնյակ կրիպտոարժույթների միջեւ: Այնուհետեւ գերմանամուկն անցնում է «հաճելի որոշումների երկու թունելներից մեկով», որոնք սկսում են ընտրված կրիպտոարժույթի գնման կամ վաճառքի գործարքը: Համաձայն Twitch-ում պարոն Գոսքի օգտահաշվի՝ նրա որոշումն անմիջապես ուղարկվում է իրական առեւտրային հարթակ, եւ գործընթացում շրջանառվում են իրական փողեր:

Սեպտեմբերի 12-ի դրությամբ՝ գերմանամկան ցուցանիշները գերազանցում են բիթքոյնը, S&P 500-ը, Nasdaq 100-ը, Berkshire Hathaway-ը:

Նոր կրիպտոարժույթների ցանկի մեջ, որը ներկայում գտնվում է գերմանամկան տիրապետության տակ, ներառված են Tron-ը, XRP-ն, ADA-ն: Ի սկզբանե Գոքսի պարտֆեյլի համար հատկացվել էր 450 եվրո: Գերմանամկան կողմից իրականացվող գործարքները մեխանիկորեն հաստատվում են 20 եվրո քայլով: Ապագայում պարոն Գոքսին կարելի է ընտրության ավելի մեծ ազատություն ընձեռել եւ թույլ տալ նրան ինքնուրույն հաստատել գումարները: