Blue Origin ընկերությունը հայտարարել է հաջորդ տիեզերական թռիչքի ծրագրերի մասին: TMZ-ն հայտնել է, որ դրանում կարող է ներգրավվել աստղագնաց Ուլյամ Շաթները, որը մարմնավորել է կապիտան Քիրքի դերն «Աստղային ճանապարհում»:

TMZ-ն հայտնել է, որ 90-ամյա Շաթները կթռնի հոկտեմբերի 12-ին, ինչի արդյունքում նա կհամարվի ամենատարեց մարդը, որը երբեւէ գտնվել է տիեզերքում:

Blue Origin-ը բացահայտել է անձնակազմի չորս անդամներից երկուսի անունները, սակայն չի հաստատել, որ Շաթները կլինի այդ թռիչքում:

Տիեզերանավում կգտնվեն ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ եւ Planet Labs-ի համահիմնադիր Քրիս Բոշուիզենն ու Medidata Solutions կլինիկական հետազոտությունների հարթակի համահիմադիր Գլեն դը Վրիսը, իսկ մյուս երկու աստղագնացների անունները կբացահայտնվեն առաջիկա օրերին:

Blue Origin-ը հայտնել է, որ New Shepard հրթիռը կմեկնարկի արեւմտյան Տեխասում ընկերության կայանից հոկտեմբերի 12-ին, կենտրոնական ժամանակով՝ առավոտյան 8:30-ին: