ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղաի Անտոնիու Գուտերիշը հույս ունի, որ Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսությունը կշարունակվի ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո:

«Գլխավոր քարտուղարը ողջունել է 2021 թվականի սեմպտեմբերի 24-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման մասին ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում նրանց հովանու ներքո:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություներից մեկ տարի անց Գլխավոր քարտուղարը ոգեշնչված է ԱԳ նախարարների ուղիղ փոխազդեցության վերականգնմամբ եւ լիահույս է, որ այդ ջանքրեը կշարունակվեն առավել լայն երկխոսության շրջանակում ամուր խաղաղ կարգավորման համար»,-նշված է հայտարարության մեջ:

Անտոնիու Գուտերիշը դարձյալ հայտարարել է իր լիարժեք աջակցության մասին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ուղղված: Նա հորդորել է բոլորին, ում վերաբերում է դա, կենտրոնացնել իրենց ուշադրությունը բոլոր մակարդակներում խաղաղության եւ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում մարդկանց բարօրության: ՄԱԿ-ը պատրաստ է սատարել այդպիսի ջանքերը իր մշտական հումանիտար գործունեության, տեղում վերականգնման, զարգացման եւ խաղաղաշինության միջոցով: