Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն խոստացել է շարունակել ձգտել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին պատասխանատվության ենթարկել՝ կապված Արցախի դեմ ագրեսիայի հետ:

«Այսօր լրանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի վրա հարձակման տարելիցը: Հաջորդած վեցշաբաթյա պատերազմի ժամանակ աշխարհը ականատես եղավ խաղաղ բնակիչների վրա հարձակումների եւ մարդու իրավունքների սարսափելի խախտումների»,-գրել է նա Twitter-ում: «Համաշխարհային առաջնորդները հրաժարվել են օգտագործել արյունահեղությունը դադարեցնելու դիվանագիտական ​​գործիքները՝ ներառյալ Ալիեւի եւ Էրդողանի դեմ պատժամիջոցները: Մեկ տարի անց այս գործողությունները մնում են անհրաժեշտ՝ ապակայունացման հետագա ջանքերը կանխելու եւ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձն ապահովելու համար», - հավելել է նա: «Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի ապահովեմ, որ Ալիեւն ու Էրդողանը պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար: Նաեւ կշարունակեմ ձգտել ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը՝ օգնելու Արցախին ժողովրդին վերականգնել իրենց հայրենիքը», - նշել է կոնգրեսականը: