Մեծ Բրիտանիայի իշխանությունները մոբիլիզացրել են զինվորականների՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Times թերթը գրել է, որ զինծառայողները կարող են ներգրավվել որպես բենզակիր մեքենաների վարորդներ երկրում վարորդների պակասի պատճառով, որն արդեն հանգեցրել է ավտոլցակայանում վառելիքի մատակարարումների խափանման։

Երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ զինվորականները հատուկ պատրաստություն կանցնեն եւ կօգնեն նվազեցնել տրանսպորտային ծանրաբեռնվածության մակարդակն այնտեղ, որտեղից այն ամենից շատն է զգացվում։