Շվեդական Գյոթեբորգ քաղաքի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 20 մարդ է տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շվեդական ԶԼՄ-ները:

Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի մոտ ժամը 05.00-ին քաղաքի կենտրոնական հատվածում: Բացի պայթյունից, եղել է նաեւ հրդեհ. Հրդեհման օջախները գտնվում են մի քանի շենքերում:

Ըստ տարբեր աղբյուրների՝ 20-ից 25 մարդ հոսպիտալացվել է, 100-ից 200 մարդ՝ տարհանվել:

Տուժածներից առնվազն երեքը լուրջ վնասվածքներ են ստացել: