Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա նիստ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, նիստը սեպտեմբերի սկզբին հետաձգվել էր երեք շաբաթով։ Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագիծը գնահատել էր որպես համատեղ աշխատել չցանկանալու ցուցադրում եւ հայտարարել էր, որ հեռանում է դատավարությունից։ Սեպտեմբերի 14-ին ինքը՝ դատավորն էր վերապատրաստման դասընթացների, իսկ սեպտեմբերի 21-ն աշխատանքային օր չէր։

Արմեն Գեւորգյանին տրամադրվել է նոր փաստաբան հրավիրելու հնարավորություն, բայց պայմանով, որ սեպտեմբերի 28-ին արդեն նա ծանոթ լինի գործի նյութերին։