Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցի խմբաքանակ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով:

Հայտնաբերված թմրանյութի արժեքը կազմում է մոտ 300.000 ԱՄՆ դոլար: