ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքում հայտնաբերվել է պատժի կրումից խուսափող ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի կողմից 2014թ. հոկտեմբերի 2-ից հետախուզվող Գ. Խ.-ն (ծնված 1991թ.): Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը։

 Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 27-ին ներկայացել է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն։