ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կքննարկեն Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի եւ Անդրկովկասի իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 29-ին Սոչիում կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Ծրագրվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում։ Տեղի կունենա նաեւ կարծիքների փոխանակում միջազգային արդիական հարցերի, ներառյալ՝ Սիրիայի, Լիբիայում, Աֆղանստանում եւ Անդրկովկասում իրավիճակի զարգացման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։