Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հանձնարարել է չեղարկել կորոնավիրուսային արտակարգ իրավիճակը, որը գործում էր մինչեւ սեպտեմբերի 30-ը, հայտնում է NHK-ն:

Ներկայումս արտակարգ իրավիճակների ռեժիմը գործում է 47 պրեֆեկտուրաներից 19-ում։ Եվս ութ պրեֆեկտուրաներում գործում են ավելի մեղմ սահմանափակումներ:

Նշվում է, որ գրեթե բոլոր պրեֆեկտուրաներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է այն մակարդակին, որը թույլ է տալիս վերացենլ սահմանափակումները։