Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման առաջին փուլի շրջանակում Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումն արդեն որոշ ժամանակ է՝ վերսկսվել է։ Այս մասին APA-ին տեղեկացրել է SOCAR-ի հասարակության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։

Հիշեցնենք, որ գազի մատակարարման պայմանագիրը «Շահդենիզ – 1» նախագծի շրջանակում կնքվել է 2001թ., իսկ ժամկետն ավարտվել է այս տարվա ապրիլի 16-ին։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումները «Շահդենիզ – 1» նախագծի շրջանակում դադարեցվել էին։

Ի.Ահմեդովի խոսքով՝ ներկայում գործում է Թուրքիային գազ մատակարարելու նոր համապատասխան համաձայնագիր։ Համաձայնագրի մանրամասները Ի. Ահմեդովը չի բացահայտել: