Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը հայտարարել է սեպտեմբերի 26-ին Աֆղանստանի հետ սահմանին ուզբեկ զինվորի հերոսական մահվան մասին: Այս մասին հայտնում է AKIpress լրատվական գործակալությունը:

«Երեկ սահմանի ապօրինի հատման փորձ է արվել: Թմրավաճառը փորձել էր հատել սահմանը... Ծառայության ընթացքում հերոսաբար զոհվել է մեր զինվորներից մեկը»,- ասել է Միրզիյոեւը Նամանգան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ մահացած զինծառայողը ծնվել է այդ քաղաքում:

Միրզիյոեւն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ուզբեկական բանակը «զենքով կպաշտպանի մեր սահմանը», ինչպես նաեւ մատնանշել է սահմանների պաշտպանության հարցում Տաշքենդի դիրքորոշման անձեռնմխելիությունն ու հաստատունությունը: