Դարքնեթի ֆորումներում տրոյացի է վաճառվում, որն օգտագործվում է հանրահայտ խաղային հարթակների էջերը գողանալու համար, հաղորդվում է «Կասպերսկու լաբորատորիայի» մամուլի հաղորդագրության մեջ: Այս վիրուսը կարող է հաշիվներ գողանալ Steam-ում, Epic Games Store-ում եւ EA Origin-ում: BloodyStealer կոչվող չարամիտ ծրագիրը կարողանում է խուսափել հայտնաբերումից, իսկ դրա գինը դարքնեթում ամսական բաժանորդագրության դեպքում 10 դոլարից պակաս է կամ 40 դոլար:

«Տրոյացին կարող է հավաքել տարբեր տեսակի տվյալներ, ինչպիսիք են, օրինակ, cookie ֆայլերը, գաղտնաբառերը, սքրինշոթերը, ավտոմատ լրացվող ձեւերի եւ բանկային քարտերի տվյալները: BloodyStealer-ի հարձակումները մինչ այժմ գրանցվել են Եվրոպայում, Լատինական Ամերիկայում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Բայց դա չի նշանակում, որ այն չի կարող գրոհել նաեւ այլ երկրների օգտատերերին»,- պարզաբանել են « Կասպերսկու լաբորատորիայի»՝ կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը:

Ներխաղային ապրանքները եւ էջերը մեծ պահանջարկ ունեն ստվերային ֆորումներում: Գողացված էջերը հայտնվում են դարքնեթում ոչ թե արտահոսքի, այլ կիբերհանցագործների նպատակային գործողությունների, այդ թվում՝ BloodyStealer-ի միջոցով հարձակումների արդյունքում: