Իրանի իշխանություններն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսախցիկները չեն տեղադրի Քերեջ քաղաքի օբյեկտներից մեկում՝ այնտեղ կատարված դիվերսիայի փորձի պատճառով եւ հերքում են ԱՄՆ-ի բոլոր պնդումները: Այս մասին երեքշաբթի Մոսկվա ժամանելուն պես հայտարարել են Իսլամական Հանրապետության փոխնախագահը եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամին:

«Ահաբեկչական գործողություններից տուժած վայրերում տեսախցիկներ տեղադրելու նրանց համառ պահանջներն իրենցից աջակցություն են ներկայացնում Իրանի դեմ սաբոտաժի իրականացմանը: Մենք երբեք դրա հետ չենք համաձայնի»,- մեջբերում է նրան IRNA գործակալությունը: