Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել Պալմա կղզու (Կանարյան կղզիների ինքնավար համայնք)՝ բնական աղետի գոտու հայտարարմանը, որտեղ հրաբխի ժայթքում է տեղի է ունենում: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է Թագավորության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Իզաբել Ռոդրիգեսը:

Այս քայլը հնարավորություն կտա ֆինանսական օգնություն հատկացնել բնական աղետի հետեւանքների հաղթահարմանը: Ռոդրիգեսը պարզաբանել է, որ Նախարարների խորհուրդը հավանություն է տվել «Պալմա կղզու՝ որպես քաղաքացիական պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակից լրջորեն տուժած տարածք հայտարարմանը»: