Նորվեգիան այս տարի որսացել է ավելի քան 575 կետ: Այս մասին գրում է La Libre-ն: Սա 2016 թվականից ի վեր սպանված ծովային կաթնասունների ամենամեծ թիվն է:

Նորվեգիան 2021 թվականին կետերի որսով ահագին առաջ է անցել Ճապոնիայից եւ Իսլանդիայից: Այս տվյալները հաստատում է կետերի պաշտպանության Whale and Dolphin Conservation (WDC) կազմակերպությունը:

Միեւնույն ժամանակ կետի մսի պահանջարկը նվազում է:

WDC-ում կետերի պաշտպանության մասնագետ Աստրիդ Ֆուքսը նշել է, որ կետերի կոմերցիոն որսորդությունը «բացարձակապես աններելի է»` հաշվի առնելով նրանց կարեւոր դերը Համաշխարհային օվկիանոսում:

«Այսքան կետ սպանելը իրականում էկոկոցիդ է` հանցագործություն բնության դեմ»,- եզրափակել է բնապահպանը: