Մամուլում շարունակվում են տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ես հրաժարվել եմ Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել, որոնք իրականությանն առհասարակ չեն համապատասխանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի փոքր պարզաբանում մտցնեմ.

Նախ օրենքի ուժով պաշտպանն իրավունք չունի հրաժարվել իր պաշտպանի շահերի պաշտպանությունից: Բացի այդ,  ես դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ հնարավոր չեմ համարում Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել բացառապես դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատավարությանն, ինչը նշանակում է, որ թե «Սիլվայի» և թե կարճված «մարտի 1» գործով վերադաս ատյաններում շարունակում եմ պաշտպանել Արմեն Գևորգյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Ի դեպ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու մասին կայացրած դատական ակտն իմ կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։

Խնդրում եմ լրագրող գործընկերներին նյութ գրելիս ճիշտ ձևակերպումներ տալ»։