Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, եթե նման հանդիպում կազմակերպվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս մասին նա հայտարարել է France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է haqqin.az-ը:

«Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկի նման հանդիպում, ես կհամաձայնեմ դրան: Մենք դեմ չենք լինի»,- ասել է Ալիեւը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստ է վերսկսել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը:

«Ադրբեջանը հրապարակավ հայտարարել է այդ մասին: Ադրբեջանը ոչ միայն պատրաստ է վերսկսել երկխոսությունը, այլեւ աշխատել Հայաստանի հետ ապագա խաղաղության պայմանագրի վրա: Պատերազմն ավարտվել է, հակամարտությունը կարգավորված է: Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու զարգացումը ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաեւ լավ ցուցանիշ է համարում Նյու Յորքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: «Հուսով եմ, որ սա միայն նոր հարաբերությունների երկու երկրների հարաբերությունների կարգավորման սկիզբն է: Մեր դիրքորոշումը բաց է, մենք կարծում ենք, որ հակամարտությունն ավարտված է, եւ անցյալը կարելի է շրջել: Բայց Հայաստանում ռեւանշիզմի փորձեր չպետք է լինեն, մենք պետք է խոսենք ապագայի, խաղաղության մասին։ «Մենք պետք է մեր տարածաշրջանը ավելի կայուն եւ ապահով դարձնենք»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը: