ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրնասպորտը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

«Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Արդյունքում՝ տրանպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի»,- նշված է հաղորդագրությունում։