Եգիպտոսում կհարկվեն սոցիալական ցանցերում կոնտենտ ստեղծողները, ովքեր տարեկան վաստակում են ավելի քան 500.000 եգիպտական ​​ֆունտ (32.000 դոլար): «Յուրաքանչյուր ոք, ով շահույթ է ստանում Եգիպտոսում, պետք է արդար հարկվի՝ անկախ գործունեության ոլորտից», - ասել է հարկային մարմնի պաշտոնյա Մուհամեդ Ալ-Գայերը, հայտնել է MEM-ը:

Նրանց, ովքեր չեն ենթարկվի, սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում՝ հարկերից խուսափելու համար:

Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Եգիպտոսի հարկային ծառայությունը հայտնաբերել է YouTube-ի 300-400 ալիք, որոնք կարող են պատժվել հարկերից խուսափելու օրենքին համապատասխան:

Հարկային մարմինը սկսել է կապվել Facebook-ի եւ YouTube-ի ղեկավարության հետ՝ սոցիալական ցանցերում բլոգերների եւ ազդեցիկ անձանց մասին տեղեկություններ հավաքելու համար:

2018 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ սոցիալական ցանցերի օգտահաշիվներն ու բլոգերը, որոնք 5000-ից ավելի հետեւորդ ունեն, դիտարկվում են որպես զանգվածային լրատվամիջոցներ եւ ենթակա են հետապնդման՝ կեղծ լուրեր տեղադրելու կամ օրենքի խախտման հրահրման համար: