Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Երաժիշտ» մականունով օգնական ուներ, որին հանձնարարված էր Թրամփի համար հանգստացնող մեղեդիներ նվագել, երբ նա բարկացած էր: Այս մասին ասվում է նրա նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի սկանդալային գրքում:

Նախկին նախագահն ու նրա կինը՝ Մելանիան, սուր քննադատության են ենթարկել գիրքը, որը հայտնվել է The New York Times-ում եւ The Washington Post-ում: Թրամփի ներկայիս մամուլի քարտուղար Լիզ Հարինգթոնը Գրիշեմին բնութագրել է որպես «նախկին դժգոհ աշխատակից» եւ ասել, որ գիրքը «լի է ստերով»:

Ինչպես գրել է Times-ը՝ վկայակոչելով գիրքը, Թրամփի զայրույթի հաճախակի թիրախներից մեկը Սպիտակ տան գլխավոր իրավաբան Փեթ Չիպոլոնեն է եղել, քանի որ նա զգուշացրնում էր Թրամփին, որ վերջինս փորձում է «ոչ էթիկական կամ անօրինական» անել բաներ:  

Թրամփին հանգստացնելու համար «Երաժիշտը» Բրոդվեյի մեղեդիներ է նվագել, այդ թվում ՝ «Հիշողություն»-ը «Կատուներ» մյուզիքլից, ասվում է գրքում:

Ըստ Գրիշեմի՝ Սպիտակ տունը պտտվում էր Թրամփի էգոյի շուրջ: