Lamborghini ընկերության արտադրանքում կարող է հայտնվել ներկայիս մոդելային շարքի համար անսովոր սուպերքար` քառատեղ էլեկտրամոբիլ, որը նախագծված է զրոյից: Ինչպես նշում է Avto.ru-ն, այն կմշակվի Porsche-ի եւ Audi-ի ինժեներների մասնակցությամբ, իսկ սուպերքարը ինքնին կարող է դառնալ ամենաարագ մոդելը նոր SSE հարթակում ստեղծվածների մեջ:

SSE (Scalable Systems Platform) ճարտարապետությունը պետք է մի տեսակ ժառանգորդ դառնա ներկայիս հարթակների, որոնք Volkswagen Group-ն օգտագործում է տարբեր ապրանքանիշների էլեկտրամոբիլներ մշակելու համար: Ըստ կոնցեռնի ղեկավարության վաղ հայտարարությունների, նոր «սայլը» այնքան ճկուն է, որ հարմար կլինի ցանկացած դասի ավտոմեքենա ստեղծելու համար:

Սպասվում է, որ հարթակը կներկայանա Volkswagen սեդանի հետ, որն այժմ հայտնի է որպես Project Trinity, եւ դա տեղի կունենա 2026 թվականին: Lamborghini-ն իր էլեկտրաքարը այս հարթակում կներկայացնի մոտավորապես նույն ժամանակ: Ընկերության ղեկավար Ստեֆան Վինկելմանը վերջին մոդելի թոարկման մասին դեռեւս այս տարվա գարնանն էր հայտարարել: Նրա խոսքով՝ սուպերքարը պիտանի կլինի ամենօրյա օգտագործման համար, սակայն չի կրկնօրինակի Urus քրոսովերին:

Նոր տվյալների համաձայն, Lamborghini-ն մտադիր է SSE հարթակում մշակել հարմարավետ եւ արագ գրանդ-տուրեր՝ չորս տեղով: Բացառված չէ, որ այն կստանա ամենահզոր ուժային սարքերը նրանցից, որոնք Volkswagen Group-ի ինժեներները կմշակեն նոր ճարտարապետության համար, սակայն այս պահին տեխնիկական որեւէ բնութագիր չկա: