Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են  71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: