Ոսկու գինը թույլ աճում է այսօր առավոտյան նախօրեին շուկայում կոռեկցիայի ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,03 տոկոսով կամ 0,5 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1738 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,13 տոկոսով՝ կազմելով մեկ ունցիայի դիմաց մինչեւ 22,438 դոլար։