Պղինձն էժանանում է երկրորդ օրն անընդմեջ՝ չինական Evergrande-ի ֆինանսական խնդիրների եւ մետաղի պահանջարկի հետ կապված մտավախությունների ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,22 տոկոսով՝ կազմելով մեկ ֆունտի դիմաց մինչեւ 4,2382  դոլար։