Եվրասիա խմբի հիմնադրամի հարցման համաձայն՝ ամերիկացիների 42,3%-ը կողմ է Եվրոպայում, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան զորախմբի կրճատմանը, ինչպես նաեւ այլ երկրների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ պարտավորությունների կրճատմանը: Այնուամենայնիվ, հարցվածների 32.2%-ը կարծում է, որ ԱՄՆ-ին, ընդհակառակը, անհրաժեշտ է մեծացնել կամ պահպանել իր ռազմական ներկայությունը արտերկրում:

Միեւնույն ժամանակ, հարցվածների 58,3%-ը վստահ է, որ Վաշինգտոնը պետք է ավելի ակտիվ բանակցություններ վարի այլ պետությունների հետ կլիմայի փոփոխության, մարդու իրավունքների պաշտպանության եւ միգրացիայի վերաբերյալ: Հարցվածների 21,6%-ը դեմ է եղել այլ երկրների հետ համագործակցության ընդլայնմանը: Ի դեպ, հետազոտության համաձայն ՝ ամերիկացիների 40,3%ը կողմ է եղել ԱՄՆ ներկայիս ռազմական ծախսերի պահպանմանը, իսկ դրանց կրճատմանը ՝ հարցվածների 38,6%-ը: Հարցվածների միայն 16.4%-ն է կոչ անում ավելացնել ռազմական ծախսերը: