44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները Արցախի 80 խաղաղ բնակչի են սպանել։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ 45 զինծառայող համարվում է անհետ կորած։

«Սպանվել է 80 քաղաքացիական անձ, այդ թվում 42-ը՝ թիրախավորված հարվածների հետեւանքով։ Եվս 38 մարդ մահացել է գերության մեջ։ Բացի այդ, 42 000 մարդ հարկադիր լքել է իր բնակավայրը։  38 154 մարդ զրկվել է իր բնակատեղիից։ Այս պահին 15 000 հարկադիր տեղահանված կա Ստեփանակերտում, եւս 5000՝ Արցախի տարբեր շրջաններում»,-նշեց նա։

Ղազարյանը նաեւ հայտնեց, որ արդեն  3000 պայմանագիր է կնքվել վարձակալության մասին։ Այնուամենայնիվ, 1960 մարդ շարունակում է մնալ հյուրանոցներում։