Մերձավոր Արեւելքում խաղաղությունը կախված է Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններից: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է չորեքշաբթի Սոչիում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը մեծ օգուտ կբերի: Սիրիայում մեր համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն: Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից»,- ասել է Էրդողանը: