Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) մահվան կապակցությամբ, որում ասում է․

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) անժամանակ մահվան մասին:

Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են:

Հայկ Հակոբյանի երգն ու երաժշտությունը մեղեդու և հնչյունի այն երկխոսությունն էր, որ միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում: Ափսոսանքի խոր զգացումով ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Հայկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին»։