Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սեպտեմբերի 29-ի, 30-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15,

Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +10+13,

Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +12+16, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+22,

Արարատում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,

Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +9+12,

Արցախում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +13+17։