ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել, որոնք ձեռնտու են երկու երկրներին՝ չնայած բանակցությունները երբեմն հեշտ չեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունները երբեմն բարդ են, բայց՝ վերջնական դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել, որոնք ձեռնտու են երկու երկրներին»,- ասել է Պուտինը:

Պուտինի տվյալներով՝ «ներդրումները շարունակում են աճել»: «Մեր կուտակած թուրքական ներդրումներ 1.5 մլրդ դոլար են, իսկ ռուսական ներդրումները թուրքական տնտեսությունում՝ 6.5 մլրդ դոլար»,- նշել է ՌԴ նախագահը:

Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ կողմերը խոշոր նախագծեր են իրականացնում: «Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,- ասել է ՌԴ նախագահը: