Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կոսովոյին եւ Սերբիային կոչ է անում լուծել վեճերը երկխոսության ճանապարհով, հաղորդում է  AP-ը։

Նա ժամանել է Պրիշտինա, որպեսզի հանդիպում անցկացնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նա նշել է, որ կենսական կարեւորություն ունի Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը։

Անցած շաբաթ Կոսովայի կառավարությունը սահմանահատման կետեր հատուկ ոստիկական ուժեր է ուղարկել, որպեսզի նոր կանոններ մտցնի ավտոմեքենաներից սերբական համարանիշները հանելու համար։