Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 29-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Էդգար Հ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017 թ. մարտի 12-ից հետախուզվում էր Լյուքսեմբուրգի Հանրապետության Ինտերպոլի կողմից: Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: