Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 14։00-ի սահմաններում Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի անչափահաս ուղևորը քաղաքացիների և վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, որի պատճառով ճանապարհը մասամբ փակվել է։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենան էլ հետաքննիչի հանձնարարականով ավտոքարշակով տեղափոխվեց պարեկային Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։