Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպան Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին։

Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի կոմիտեի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը Ֆլեյքին հարցրել է, թե ինչ դիրքորոշում ունի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին (CAATSA) օրենքի՝ Թուրքիայի դեմ կիրառելու վերաբերյալ, ինչին Ֆլեյքը պատասխանել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները չպետք է չեղարկվեն, եթե նրանք հրաժարվեն Ս-400-ից։ Ֆլեյքի խոսքով՝ Անկարայի կողմից ռուսական այդ համալիրների կիրառումը կհանգեցնի նոր պատժամիջոցների։ 

Հարցուպատասխանի ժամանակ Ֆլեյքն ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մասնակցել ապրիլի 24 -ի ողբերգական իրադարձությունների առիթով միջոցառումներին: Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նախապես հայտարարում է նման քայլի մասին: Միաժամանակ, Ֆլեյքը՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ, իր պաշտոնավարման ընթացքում չի քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: