Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ։

Հեռագրում, մասնավորապես ասված է․

«Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահվան մասին։

Մեր բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած մեծ կորուստ ունեցավ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին»։