Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 - կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքը վերաբերում է նախկինում նախագծված ցեմենտբետոնե պատվածքն ասֆալտբետոնե պատվածքով փոխարինելուն, իսկ սկզբնական մանրամասն նախագծի մնացած տարրերը մնացել են անփոփոխ:

Համապատասխան հանձնաժողովը երաշխավորել է, որ փոփոխված նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության կողմից  հավանության կարժանանա այդ հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությունը, ինչը թույլ կտա քաղաքաշինական օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել Ծրագրի բնականոն ընթացքը: