Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիտում հավանություն տվեց 2022-ի պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգ նու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 1,155,205.8 հազար դրամ։

Որոշման նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար: