Փոկա գյուղի մոտ՝ Դմանիսից 22 կիլոմետր արեւմուտք (Թբիլիսիից 58,5 կիլոմետր հեռու) տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան՝ հղում կատարելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։

Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02։44-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Ամենահզոր երկրաշարժը, որ գրանցվել է Վրաստանում՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991թ. Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) շրջաններում։ Ինտենսիվությունն էպիկենտրոնում եղել է 9 բալ։ Այդ երկրաշարժի զոհ է դարձել 200 մարդ, ավերվել են մոտ 46 հազար տներ եւ հազար արդյունաբերական օբյեկտներ։